Նիկոլ Անհողը գիրք ընթերցելու մասին տեսանյութ է հրապարակել, որտեղ կարմիր գույնով ընդգծված է.
«Այսպիսով, չնայած թագավորության չգոյությանը` հայոց պետականությունը նախարարական համակարգի առկայությամբ պայմանավորված, չէր վերացել»...
Սա մռսիջ է մեզ բոլորիս:
Ի՞նչ է ակնարկում դավաճան Նիկոլը:
Որ մենք կորցնելու՞ ենք մեր պետականությունը և ինչ-որ երկրի կազմում ինչ-որ կարգավիճակ ենք ունենալու՞ և երրորդ հանրապետության կործանողը հենց ինքն է լինելու՞ և համաձայնելու է ծառայել նրան ով ոչնչացնելու է անկախ Հայաստանը:
Հարց է առաջանում` Նիկոլը Պուտինի մոտ ծառայելու է որպես գուբերնատոր-ծայրագավառական, Էրդողանի մոտ` Էրմենիստան վիլայեթի կառավարիչ, թե Ալիևի մոտ լինելու է Քըրբի Ազերբայջանի նահանգապետ:
Ի դեպ, ընդգծված է նաև 387 թ-ին Հայաստանի բաժանման մասին նախադասությունը ևս, որը նշանակում է, որ ներկայիս Հայաստանը կարող է բաժանվել տարբեր երկրների միջև:
Հիշեցնեմ, որ Արցախի վերջնական կործանման մեսիջը հաղորդեց Աննա-Էրատոն իր «նյուտոնյան» մոտիվներով...
Հիմա էլ Աննայի կողակիցն է գրքում ընդգծված նախադասությունով հասկացնում` վե՛րջ անկախ Հայաստանին...
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ